Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խանութից կանացի պարագա էի առնում, ոստիկանները հետեւս էին, ուզում էի շուռ գայի ասեի՝ լա՞վն ա

Միանշանակ Աբրահամ Մանուկյանին կալանավորել են, որպեսզի փորձեն նրա դեմ ճնշումներ գործադրելով ցուցմունքներ կորզեն Գագիկ Ծառուկյանի դեմ, ինչը վստահաբար չի ստացվելու: Այս մասին, այսօր՝ հունիսի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա ափսոսանք հայտնեց, որ Աբրահամ Մանուկյանին կալանավորել են, որովհետեւ նա լուրջ առողջական խնդիրներ ունի, իսկ կորոնավիրուսի այս պայմաններում ռիսկային տարիքային խմբում գտնվողների նկատմամբ պետք է ձեռնպահ մնան կալանք կիրառելուց:

«Ի դեպ, 124 քննիչներ հանված են իրենց գործերից եւ կցված են միայն Գագիկ Ծառուկյանի հետ կապված գործը քննելուն: Գագիկ Ծառուկյանին ներկայացված մեղադրանքն ուղղակիորեն անհեթեթ է, եւ ի վերջո, ես շարունակում եմ պնդել, որ սա քաղաքական հետապնդում է քաղաքական գործիչ Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ-ի հանդեպ:

Այն ինչ արվում է մեր հանդեպ, կոնկրետ իմ հանդեպ… քայլում եմ, ոստիկանները հետեւս են, մտնում եմ գեղեցկության սրահ, իրենք ինձ ուղեկցում են: Նախորդ օրը խանութից կանացի պարագա էի առնում, ուզում էի շուռ գայի ասեի՝ լա՞վն ա, հավանո՞ւմ եք: Անլրջացրել են այդ աստիճանի: Եթե իրենք կարծում են, որ այս ահաբեկումներով, «մասկի շոուներով» կարողանալու են իրենց վրայից գցել պատասխանատվությունն այս ամենի համար, իրենք սխալվում են, որովհետեւ եթե ոչ այսօր, ապա վաղը գալու է յուրաքանչյուրի պատասխան տալու ժամանակը»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը: