Search
Close this search box.

Որ դեղերն են օգնել բժշկի մորը՝ օգնելու հաղթահարելու կորոնավիրուսը

Ռուս հաղորդավարուհի, բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու Ելենա Մալիշեւան ներկայացրել է այն դեղերը, որոնք փրկել են նրա 87-ամյա մոր կյանքը կորոնավիրուսային ինֆեկցիայով հիվանդացած ժամանակ։ Այս մասին նա գրել է իր ինստագրամյան էջում։

«Ամենից արդյունավետ դեղերը անտիկոագուլյանտներն են, մոնոկլոնալ հակամարմինները եւ հնարավոր է՝ դեքսամետազոնը»,- գրել է Մալիշեւան, հավելելով, որ կորոնավիրուսի հետեւանքների բուժման համար հատուկ եղանակ գոյություն չունի։ Նա նշել է, որ մայրն ուներ բոլոր այն ֆակտորները, որոնք ռիսկային են համարվում կորոնավիրուսային ինֆեկցիայի համար, այն է՝ ծանր սրտային անբավարարություն, հիպերտոնիա, թոքային հիպերտենզիա, որն առաջացել է սրտի արատից եւ այլն։

«Սակայն կար մի կարեւոր դրական բան՝ մայրս միշտ ընդունում էր անտիկոագուլյանտներ, որոնք պարզվում է ամենից կարեւոր դեղամիջոցներն են կորոնավիրուսի ժամանակ կյանքը փրկելու համար»։ Մասնավորապես նա ստացել է կլեկսանի ներարկումներ։