Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ով է «քրեական հեղինակություն» Արան և ինչ կապ կա նրա մահվան և գիշերը Վարդենիսում հնչած կրակոցների միջև

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ գիշերը կրակոցներ են հնչել Վարդենիս քաղաքում, ինչի հետևանքով սպանվել է 25 ամյա քաղաքացի։ ArmLur.am—ի տեղեկություններով՝ սպանված Թորգոմ Հարությունյանը Վարդենիսում հայտնի է «որպես քրեական հեղինակություն»։

Նշել էինք, որ Թորգոմ Հարությունյանը վերջերս էր քրեակատարողական հիմնարկից դուր եկել։ Եվ վարկած էինք առաջ քաշել, որ այս սպանությունը կապ ունի մեկ տարի առաջ Վարդենիս-Ակունք ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետ, ինչի հետևանքով մահացել էր «քրեական հեղինակություն Արան։

Ուշագրավ է, որ մահացած Արան ևս քրեական անցյալ է ունեցել։ Վերջինս տարիներ առաջ վիճաբանության ժամանակ սպանել էր մորեղբոր որդուն։

Թե ինչքանով են այս դեպքերը փոխկապակցված իրար հետ, և ինչ կապ կա գիշերը հնչած կրակոցների և մեկ տարի առաջ տեղի ունեցած վթարի միջև, իրավապահները փորձում են հասկանալ։