Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի բազմացումն արգելափակող դեղամիջոց

Հակառետրովիրուսային Նելֆինավիր դեղանյութն ունակ է արգելափակել SARS-CoV-2-ի բազմացումը։ Նման եզրակցության են եկել ճապոնացի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են bioRxiv գիտական էլեկտրոնային գրադարանում։

Գիտնականները ստուգել են հակառետրովիրուսային 9 դեղամիջոցների ազդեցությունը կորոնավիրուսի մասնիկների վրա։ Պարզվել է, որ ՄԻԱՎ-ի դեմ այլ դեղամիջոցների հետ օգտագործվող Նելֆինավիրն արդյունավետորեն կանգեցնում է վիրուսի բազմացումը՝ նույնիսկ փոքր չափաբաժնի կիրառման դեպքում։