Search
Close this search box.

Կորոնավիրուսից մահացածներից ամենաերիտասարդը 33 տարեկան տղամարդ է

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախորդ օրվա ընթացքում 6 պացիենտ է մահացել կորոնավիրուսային հիվանդությունից:

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 33 (տղամարդ), 83 (կին), 87 (կին), 81 (կին), 85 (տղամարդ) և 80 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 139 է: