Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեկ աչքանի դևի նմանվող գառնուկը չի կարողացել ուտել և շնչել

Ինդոնեզիայի Արևմտյան Յավա նահանգում լույս աշխարհ է եկել մեկ աչքանի գառնուկ, որին տեղի բնակիչները համարել են դև, գրում է The Mirror պարբերականը:

Պիպիխ անունով 65-ամյա ֆերմերի խոսքով՝ իր ֆերմայում ծնվել է եկել զույգ գառնուկներ, որոնցից մեկն ունեցել է ցիկլոպիա հիվանդություն: Կենդանին ունեցել է միայն մեկ աչք՝ դնչից փոքր-ինչ վերև:
Մուտացիայի պատճառով գառնուկը գրեթե չի կարողացել ուտել և շնչել: Ֆերմերն օգնության խնդրանքով դիմել է հարևաններին, սակայն վերջիններս մտածել են, թե կենդանին դևի ռեինկարնացիա է:

Ինքը՝ ֆերմերը, կարծում է, որ հակառակը՝ գառնուկը հաջողություն կբերի իր ընտանիքին:

Պարբերականի հաղորդմամբ՝ կենդանին մահացել է ծնվելուց երկու օր անց: