Search
Close this search box.

Համացանցում հայտնվել է Վոլոգոդյան մարզում տորնադոյի տեսանյութը

Վոլոգոդյան մարզի բնակիչները հսկայական տորնադոյի տեսանյութ են նկարահանել։ Կադրերում երեւում է սպիտակ պտտահողմը, որը դանդաղ տեղաշարժվում է տեղանքում, հայտնում է МК-ը։

«Վեստի»-ն հայտնում է, որ ենթակառուցվածքներում ավերածություններ չկան, սակայն տուժել են ծառերը, այդ թվում՝ 145-ամյա սոճին, որը տեղական տեսարժան վայրերից է, լուրջ վնասվել են: Մի քանիսը նույնիսկ արմատախիլ են եղել: Իրադարձությունները տեղի են ունեցել մարզի Տառնոգսկի շրջանում: