Search
Close this search box.

Խաչիկ Ասրյանին կհաջողվի հեռացնել Փաշինյան Նիկոլին վարչապետի պաշտոնից` ազգային-պետական իշխանություն

Այսօր արձանագրվել է կորոնավիրուսով 759 վարակի և մահվան 13 դեպք։ Հայաստանը չի ներառվել այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիները կկարողանան մուտք գործել ԵՄ տարածք սահմանների բացումից հետո։ Սահմանադրությունն այլևս զավթված է: Փաշինյան Նիկոլը յուրացնում է Հայաստանի դատական իշխանություննի դեմս Հայաստանի Սահմանադրական դատարանի:

Եվ այս տխուր, փաստացի տվյալների կողքին Նիկոլը կանգնում և հոռետեսական հայտարարություններ է անում: Իմ խորին համոզմամբ Փաշինյանի իշխանությանը սպառնացող ամենամեծ վտանգը նոր կորոնավիրուսի համավարակն է, օրեցօր աճող և նոր ռեկորդներ գրանցող վարակվածների թիվը, հինգ հարյուրից ավել մահերը, փակված տնտեսություններն ու աշխատանքը կորցրած և եկամտից զրկված տասնյակ հազարավոր քաղաքացիները։
Համավարակից Փաշինյանի ունեցած սարսափը արտահայտվում է նրա յուրաքանչյուր խոսքի, գործողության, ժեստերի ու աչքերի մեջ, և դա նկատելի է նույնիսկ անզեն աչքով։

Իսկ վախը, որ մարդիկի դեմս «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանի, պատրաստակամություն են հայտնում դուրս գալ հրապարակ և պահանջել՝ հեռացնել Փաշինյան Նիկոլին Հայաստանի վարչապետի պաշտոնից՝ ձևավորելով Հայաստանի հաջորդ՝ ազգային-պետական իշխանություն, էլ ավելի է մեծացրել Փաշինյան Նիկոլի սարսափը:

.Գ. Հիշեցնենք, որ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահը ՀՀ հպարտ և գիտակից քաղաքացիներին խոսք է տվել, որ Հայաստանում հայտարարված Արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո՝ ղեկավարելու է Հայ Ժողովրդի հրապարակային բազմահազարանոց ճշմարիտ և արդար պայքարը: Հետևապես, սույն թվականի հուլիսի 19-ին՝ ժամը 18:00-ից, Մասիս քաղաքում անց է կացվելու քաղաքական բազմահազարանոց 1-ին հավաքը (միտինգը) «ՀԵՌԱՑՆԵ՛ՆՔ Նիկոլին» կարգախոսով։