Search
Close this search box.

ԱՄՆ-ում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի ավելի քան 40 հազար նոր դեպք

Միացյալ Նահանգներում վերջին 24 ժամվա ընթացքում, գրանցվել է կորոնավիրուսի 40 870 նոր դեպք: Այս ցուցանիշը համավարակի բռնկվելուց ի վեր առավելագույն օրական աճն է, գրում է Reuters-ը:

Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 2 միլիոն 475 հազարը: Այս շաբաթ ռեկորդային բարձր ցուցանիշներ են գրանցվել, մասնավորապես, Այդահո, Ալաբամա, Արիզոնա, Վայոմինգ, Ջորջիա, Քալիֆորնիա, Նևադա, Թենեսի, Տեխաս նահանգներում:
Ըստ Reuters-ի՝ աճը կապված է սահմանափակումների ռեժիմը թուլացման հետ:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ երկրում կորոնավիրուսից մահացության ցուցանիշն աշխարհում ամենացածրն է: Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ը վարակից մահացության ցուցանիշով երրորդ տեղում է (38.03 մահ 100 000 մարդու հաշվով)։ Այս ցուցանիշով երրորդ տեղում Միացյալ Թագավորությունն է (65․14), երկրորդը՝ Իսպանիան (60․63):