Search
Close this search box.

Սկանդալային տեսանյութ է տարածվում. Նամազի կանչ` Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում

«TikTok» սոցիալական վիդեոցանցի թուրքական տիրույթում տարածվում է մի սկանդալային տեսանյութ, որում տղամարդը Վանա լճի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցում ազան (մուսուլմանական աղոթքի` նամազի կանչ) է կանչում, գրում է Ermenihaber-ը:

Ազան կանչող տղամարդը, որը, ըստ ամենայնի, նաև սոցիալական հարթակում վերոնշյալ տեսանյութը տարածող նույն ինքը Բյուշրա (Büşra) անունով օգտատերն է, տեսանյութը այսպես է վերնագրել. «Մեկ րոպեով կենդանություն են առնում եկեղեցու նեղ պատերը»։

Տեսանյութը ունի մոտ 37000 հավանում (like) և 600-ից ավել մեկնաբանություն։

Նշենք, որ տեսանյութը նոր չէ, և դեռևս 2017թ հրապարակվել է Youtube-ում, սակայն «TikTok»-ում հայտնվել է ընդամենը օրեր առաջ։

Հավելենք, որ քրիստոնյաների սրբավայրերի և հավատացյալների զգացմունքների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը Թուրքիայում նոր երևույթ չէ: