Search
Close this search box.

Ծիծեռնակաբերդի հրդեհի պատճառը հրավառաությունն է

Այսօր՝ հունիսի 26-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Արդեն 1 ժամից ավելի է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մեկ տասնյակից ավել հրշեջ-փրկարարներ Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում քաղաքացիների օգնությամբ պայքարում են կրակի դեմ:

Կրակը տեսանելի է քաղաքի մի քանի ծայրամասերից և դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արմեն Գրիգորյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների մի քանի բրիգադներ, ովքեր տեղում ծառայություն են կատարում: Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Վահան Էվինյանի կարգարդությամբ տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նաև Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները:
Ըստ նախնական վարկածի հրդեհը բռնկվել է հրավառությունից: