Search
Close this search box.

Ռոբերտ Քոչարյանն ու Կարեն Կարապետյանն են հանդիպել

Hayeli.am-ի տեղեկություններով` Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` գրավի դիմաց ազատ արձակվելուց հետո հանդիպում է կայացել նրա և ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի միջև:

քՀիշեցնենք՝ Վերաքննիչ դատարանը «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին 2 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը կայացրեց հունիսի 18-ին, երկու օր անց հաղորդվեց, որ նախկին նախագահը վերադարձել է տուն:

Հիշեցնենք նաև, որ մամուլում հրապարակվել է, որ Ռոբերտ Քոչարյանն ազատվելուց հետո հանդիպել է նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: