Search
Close this search box.

«Ձեր պաշտոնավարման ընթացքում ընտրություններ կեղծվե՞լ են». Բաբաջանյանը՝ ԿԸՀ նախագահին

«Ձեր պաշտոնավարման ընթացքում ընտրություններ կեղծվե՞լ են մինչև 2018 թվականը»,- այսօր՝ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեց ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Ի պատասխան Մուկուչյանն ասաց. «Ես կարող եմ դատողություններ անել՝ կապված ԿԸՀ-ի հետ, որովհետև ԿԸՀ-ն որոշակի ընթացակարգի հիմքով իրականացնում է քվեարկության արդյունքների հրապարակում:

Այդ պարագայում, եթե մենք խոսում ենք կեղծիքի մասին, ես կարծում եմ, դա կարող է վերաբերել միայն այն հանգամանքին, երբ տեղամասում ձևավորվում է որոշակի քվեարկության այլ պատկեր, հետագայում գալիս է հանձնաժողով և փոխվում են տվյալները, որոնք արձանագրված են տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրություններում… Էս ամբողջ ընթացքում ես կարող եմ ուղղակիորեն փաստել, որ մենք չենք ունեցել գեթ մեկ դեպք, երբ տեղամասում գրված արձանագրության վրայի թիվը այս կամ այն պատճառով փոխված լինի ԿԸՀ-ում»: