Search
Close this search box.

«Նաիրիտ» գործարանի այրվող նյութից վտանգավոր արտանետումներ չկան. Ֆոտոշարք

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից, ժամը 15:00-ի դրությամբ «Նաիրիտ» գործարանի տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված են մեկ ավտոսանդուղք և 11 մարտական հաշվարկ, որոնցից երկուսը՝ «Նաիրիտ» գործարանի հրշեջ-ջոկատից: Դեպքի վայրում է նաև ՓԾ Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակների մոնիտորինգի խումբը:

Ըստ նախնական տվյալների` հրդեհի վայրում այրվում է լաքէթինոլ նյութը: Այրվող նյութից վտանգավոր արտանետումներ չկան, բնակչությանը վտանգ չի սպառնում:
[smartslider3 slider=16]