Search
Close this search box.

Քանի դեռ «Վեգա»-ն կա, ուրեմն մենք միշտ պետք է ջերմաչափվենք. Կարեն Հեքիմյան

Եթե Հայաստանում արտակարգ դրություն է, ապա դա չի նշանակում, որ այն բոլորի համար է: Եթե Հայաստանում արտակարգ դրությունը բոլորի համար չէ, ապա դա նշանակում է, որ առաջին բացառությունը պետք է սահմանվի «Վեգա» խանութի համար:

Այսօր, այցելելով մի շարք մեծ խանութներ, պարզեցի, որ դրանց մեջ միակ խանութը, որտեղ հաճախորդների ջերմությունը չի չափվում` «Վեգա» խանութ սրահն է ( գտնվում է Մալաթիայում ): Ընդ որում, աշխատակիցը պնդում էր, որ առաջին անգամ է լսում ջերմաչափման պարտադիր լինելու մասին: Դե ինձ էլ ճիշտ հասկացեք` եթե «Վեգա»-ն չլիներ, ջերմաչափման խնդրին չէի անդրադառնա: Սակայն, քանի դեռ «Վեգա»-ն կա, ուրեմն մենք միշտ պետք է ջերմաչափվենք, քանզի անձամբ իմ ջերմությունը կտրուկ բարձրանում է նույնիսկ «Վեգա»-ի մասին լսելիս: Էլ չասեմ, թե ինչ է լինում այցելության ընթացքում )))

Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան էջից