Search
Close this search box.

ՖՈՏՈ. Հին տերերին փոխարինել են նոր տերերը. Կոչուբաեւ

Հին տերերին փոխարինել են նոր տերերը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը:

Նա, մասնավորպես, նշել է. «Այսօր՝ փաստաբանական հարցմամբ դիմել եմ ՀՀ կենտրոնական բանկի նախագահին։ Կոնտրա լեգեմ փաստաբանական ընկերությունը ներկայացնում է Հայինկասացիա ՓԲԸ մի քանի տասնյակ աշխատակիցների շահերը։

Ինձ են փոխանցվել տեղեկություններ և փաստաթղթեր, որոնց հետազոտությունից հետևում է, որ Հայինկասացիա ՓԲԸ-ն լուծարվելու է, իսկ վերջինիս գործառույթները «պատվիրակվելու են» /իրականում տրվելու են/ Արարատինկասացիային, որն էլ հիմնավոր թվացող տվյալների համաձայն՝ պատկանում է Խաչատուր Սուքիասյանին /Գռզո/։

Հարցի քաղաքական և խնամի-ծանոթական հետևությունները թողնում եմ յուրաքանչյուրիդ։ Դե իսկ հայտնի սցենարի համաձայն՝ Հայինկասացիայի աշխատակիցներն էլ մնում են անգործ, քանի որ Արարարտինկասացիան ինքը պետք է որոշի իր ուժերն ու միջոցները»: