Search
Close this search box.

Համաճարակային իրավիճակը ՀՀ-ում, ցավոք շարունակում է մնալ ծանր. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը ցավոք շարունակում է մնալ ծանր՝ թեև կարող ենք ասել, որ ունենք բավականին կայուն իրավիճակ: Պրոբլեմն այն է, որ մենք որևէ երաշխիք չունենք, որ այս կայունությունը կպահպանվի, հետևաբար մեր միակ գործիքը հակահամաճարակային կանոնները խստիվ պահպանելն է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց երեք կանոնների մասին, որոնք պետք է պահպանել՝ կրել դիմակներ, պահպանել սոցիալական հեռավորություն և պարբերաբար ախտահանել ձեռքերը:

Փաշինյանը խոսեց նաև դիմակների գների մասին՝ նշելով, որ դրանք նվազում են:

Ինչ վերաբերում է առողջապահական կարողություններին, Փաշինյանի խոսքերով, դրանք զարգանում են: