Search
Close this search box.

Նախարար Արսեն Թորոսյանը հայտարարություն է տարածել

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեր հակահամաճարակային ծառայությունը համալրվում է խիստ անհրաժեշտ տրանսպորտային միջոցներով, որոնք կմեծացնեն Երևանում և մարզերում իրականացվող միջոցառումների որակն ու արագությունը։

Այս պահին մատակարարվել են 6 ամենագնացներ (ՈՒԱԶ Պատրիոտ և Շեվրոլե Նիվա) և 5 շտապօգնության մեքենաներ (Ֆորդ), իսկ մոտակա 2 ամսում կմատակարարվեն նաև 20 ՈՒԱԶ մակնիշի շտապօգնության մեքենաներ ՀՎԿԱԿ 10 մարզային մասնաճյուղերի համար։

Այս ձեռքբերումը հնարավոր է դարձել Համաշխարհային բանկի ծրագրի միջոցով, ինչի համար շնորհակալ եմ»։