Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դիպուկահարներ՝ ՔՊ շենքի հարթակում․ ումի՞ց է պաշտպանվում Նիկոլ Փաշինյանը. Ալեն Սիմոնյանը պարզաբանում է

Մեր երկիրը, եթե չգիտեք, գտնվում է պատերազմական դրության մեջ և ՀՀ ղեկավարը պետք է լինի ամենապաշտպանված մարդկանցից մեկը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչու էին շենքի տարբեր հարկերում դիպուկահարներ, ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

«Չեմ բացառում, որ Հայաստանի Հանրապետությունում էլ կան մարդիկ, ովքեր այս գործընթացների շրջանակներում, մեղմ ասած, չեն սիրում վարչապետին, նրա գործունեությունը»,- ասաց Սիմոնյանը: