Search
Close this search box.

Բանակում մեկ օրում մինչեւ 200 նմուշի Covid-19-ի հետազոտություն է արվել․ ՊՆ խոսնակ

Մինչեւ 200 նմուշի հետազոտություն` մեկ օրում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «ՀՀ ԶՈՒ եւ ՌԴ ԶՈՒ մասնագետները Ռուսաստանից Հայաստան տեղափոխված Covid-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիայում շարունակում են համատեղ իրականացնել կորոնավիրուսային հիվանդության հետազոտություններ` ՊՇՌ թեստերի միջոցով։

Համատեղ աշխատանքները, ինչպես նաեւ վերջին շրջանում ռազմաբժշկական վարչության կողմից ընդլայնված կարողությունները հնարավորություն են տալիս օրական կատարել շուրջ 200 նմուշի հետազոտություն, թիրախային խմբերում արագ հայտնաբերել վարակակրին եւ կանխել կորոնավիրուսի հետագա տարածումը զինված ուժերում։

Ռուս մասնագետները տարվող աշխատանքներին զուգահեռ դասընթացներ են անցկացնում զինվորական բժիշկ-մասնագետների խմբի համար։ Ռուս գործընկերների հսկայական փորձը հետագայում կծառայի ի նպաստ ԶՈՒ բժշկագիտության զարգացմանը եւ ստացիոնար նմանատիպ լաբորատորիա ունենալու եւ կիրառելու գործին։

Բանակն առողջ է, կանխարգելիչ աշխատանքները շարունակվում են»: