Search
Close this search box.

Ի՞նչ գին են վճարելու շարքային սպառողները սպառած գազի դիմաց

Հունիսի 19-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկել է գազամատակարարման համակարգի սակագների վերանայման հարցերը։ «Գազպրոմ Արմենիան» իր հայտով առաջարկել է բարձրացնել գազի սակագները թե՛ սովորական սպառողի և անապահով խավի համար, և թե՛ խոշոր ՋԷԿ-երի և ջերմոցային, արտադրական այլ ձեռնարկությունների համար։

Այժմ գործող սակագնով սովորական սպառողը գազի 1 խմ-ի դիմաց վճարում է 139 դրամ, իսկ անապահով ընտանիքները, տարեկան մինչև 600 խմ սպառման համար վճարում են 100 դրամ՝ 1 խմ-ի դիմաց։

Գազի սակագնի փոփոխություն է իրականացվել ջերմոցային տնտեսությունների և գյուղատնտեսական ոլորտում գործունեություն իրականացնող, պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող հիմնարկությունների համար։

Գործող սակագնով վերջիններս վճարում էին 212 դոլար՝ 1000 խմ-ի համար։ Նոր սակագինը նախատեսում է 224 դոլար՝ 1000 խմ-ի համար։

Նշվածներից բացի, ամսական մինչը 10.000 խմ սպառում ունեցող սպառողների սակագինը «Գազպրոմ Արմենիան» առաջարկել է նվազեցնել՝ 139.000 դրամից դարձնելով 135,909.6 դրամ՝ հազար խմ-ի համար։ Իսկ 10.000 խմ և ավելի սպառում ունեցող սպառողների սակագինը առաջարկվել է 242.1 դոլարից դարձնել 283.14 դոլար՝ հազար խմ համար։