Search
Close this search box.

ՖՈՏՈ. 71 տարի միասին ապրած ամուսինները կորոնավիրուսից հինգ օրվա տարբերությամբ են մահացել

Մեծ Բրիտանիայից տարեց ամուսինները միասին ապրել են 71 տարի եւ 5 օրվա տարբերությամբ կորոնավիրուսից մահացել են, հայտնում է Lenta-ն՝ հղում անելով Daily Mail-ին:

Անգլիայի Արեւմտյան Սասեքս կոմսության բնակիչներ 91-ամյա Փեթ Վուդը եւ նրա 94-ամյա ամուսինը՝ Ռոնը, միաժամանակ վարակվել են կորոնավիրուսով եւ հոսպիտալացվել: Սկզբում ամուսինները տարբեր բաժանմունքներում են եղել, սակայն շուտով նրանց տեղափոխել են նույն հիվանդասենյակ: «Նրանց մահճակալները կողք-կողքի էին դրել, որպեսզի միասին լինեն: Նրանք միմյանց ձեռքը բռած էին, մինչեւ Փեթը մահացավ քնի մեջ: Ռոնը մահացավ նրանից հինգ օր հետո»,- պատմել է նրանց դուստր Նիկի Էվանսը:

Կինը ափսոսում է, որ կարանտինի պատճառով ստիպված էր ծնողների հետ տեսակապի միջոցով շփվել: Նա շնորհակալություն է հայտնեց բժիշկներին եւ բուժքույրերին, որ հոգ են տարել իր ծնողների համար նրանց կյանքի վերջին օրերին: Էվանսը հայտնել է, որ երկուշաբթի, հունիսի 8-ին, ամուսիններին միասին թաղել են իրենց հայրենի քաղաքում: