Search
Close this search box.

ՖՈՏՈ. Սարսափելի սպանություն. զոհը մոդել է

Մոսկվայի բնակելի շենքերից մեկում զինված տղամարդու զոհ դարձած Ելիզավետա Խլյուպինան աշխատում էր Վյաչեսլավ Զայցևի մոդելային գործակալությունում։ Տեղեկությունը հայտնում է Mash–ը` նշելով, որ նա համագործակցում էր տարբեր ապրանքանիշների հետ, մասնակցում ցուցադրությունների և ֆոտոսեսիաների։

Տեղեկություններ կան, որ ողբերգությունից օրեր առաջ երիտասարդ կինը բաժանվել էր ընկերոջից, և հենց այդ ընկերն էլ սպանել է նրան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ տղամարդը կրակ է բացել Մոսկվայի բնակելի տներից մեկում, տեղեկություններ կան, որ նա սպանել է երկու կնոջ և երեխայի, հետո ինքնասպան եղել:

Նույն շենքի (որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը) բնակիչներից մեկը Ruptly–ին պատմել է, որ երբ իջել է շենքից, պարեկապահակային ծառայության երկու մեքենա է տեսել։
«Միանգամից հարցրին` որտե՞ղ են կրակել, ի՞նչ կրակոցներ են, ձեռքերդ ցույց տուր, ձեռքերդ վեր։ Ես նրանց ասացի` կրակոցներն այն կողմում են։ Դուռը բացեցի, նրանք վազեցին։ Հետո էլի երեք կրակոց լսվեց։ Ոստիկանությունը միանգամից չկարողացավ մտնել այնտեղ։ Սկսեցին կոտրել դուռը։ Հետո ոստիկանը բղավեց. «Դիակ եմ տեսնում»։ Թե քանի սպանված է եղել և ով է արել, տեղյակ չեմ», – պատմել է նա։