Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը՝ հավատարիմ հաճախորդ

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ԲՀԿ–ն մեկ կենտրոնից է ընտրակաշառք բաժանել, իսկ ՀՀԿ–ն՝ բազմաթիվ կենտրոններից, ուստի իրենք գործ են հարուցել Գագիկ Ծառուկյանի դեմ։ Ուզում է ասել, որ ՀՀԿ–ի բաժանածը չեն կարողանում հայտնաբերել, քանզի թղթային հաշվետվութուն չկա։ Այլ կերպ ասած՝ Նիկոլը հայտարարում է, որ ՀՀԿ–ի մոտ թղթերով ամեն ինչ կարգին է։

Իսկ կարո՞ղ է ՀՀԿ–ի բաժանածը Նիկոլ Փաշինյանը չի բացահայտում, քանզի կարող է պարզվել, որ փող բաժանողների հաշվետվությունների ցուցակում կա նաև Նիկոլ Փաշինյանի անունը որպես փող կամ այլ աջակցություն ստացած։

Չեք մոռացել չէ՞, որ հեղափոխականների սրտի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը տարիներ առաջ պնդում էր, որ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն իրենց ախպերն է, պարզապես ձև է թափում, թե իբր ընդդիմություն է ՀՀԿ–ին։

Իսկ միգուցե ՀՀԿ–ի թղթերում հաշվետվությո՞ւն կա նաև այն մասին, որ «Ելք» դաշինքին էլ է մասհանում արվել։ Այն «Ելքին», որի մեջ էր նաև Նիկոլ Փաշինյանը։ Միգուցե ա՞յդ պատճառով Նիկոլն ու իր դաշնակիցները ընդունեցին 2017թ. ընտրությունների արդյունքները։