Search
Close this search box.

Իշխանության վախը. Շուտով իշխանությունը դառնալու է սոված ու գազազած ամբոխի վրեժխնդրության զոհը

ԲՀԿ խորհրդի արտահերթ նիստում կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթը ըստ էության բացահայտեց իշխանության և անձամբ Նիկոլ Փաշինյանի վախերը: Ծառուկյանի խոսեց Հայաստանի առաջ կանգնած մարտահրավերների մասին, որոնք առաջնահերթ լուծում են պահանջում: Ծառուկյանը ընդամենը հայտարարեց, որ գործող իշխանությունը տապալել է երկրի արդյունավետ կառավարումը և պետք է հեռանա: Իշխանությունը փոխանակ հետևություններ աներ այդ ելույթից, և փորձեր ապացուցել, որ ընդունակ է շտկելու իրավիճակը, փորձում է փակել իրեն քննադատողի բերանը, չնայած դրանով ոչ մի հարց չի լուծվելու:

Իսկ հարցերը բազմաթիվ են ու Ծառուկյանի դեմ սկսված հետապնդումով դրանք ավելի են շատանալու: Միայն այն, որ Հայաստանը դառնում է ներդրումների ու ներդրողների համար ոչ ապահով երկիր, և որ այլևս հօդս ցնդեցին Հայաստանի ժողովրդավարական երկիր լինելու մասին միֆերը բավարար է:

Կորոնավիրուսային ճգնաժամը Հայաստանը դարձրել է իզգոյ երկիր: Հայաստանում անարդյունավետ կառավարման արդյունքում հիվանդների թիվը այն աստիճան մեծ է, որ երբ աշխարհի երկրները բացում են իրենց սահմանները, միևնույն է Հայաստանի առաջ դրանք փակ են մնալու դեռ երկար ժամանակ: Այսինքն մեր տնտեսության տուրիստական հատվածը շարունակելու է մնալ մեռյալ վիճակում, այն դեպքում երբ աշխարհի տարբեր երկրներ սկսել են զբոսաշրջիկներ ընդունել և դրա վրա գումար աշխատել:

Հայաստանը հիմնավորապես փչացրել է իր հարաբերությունները Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի և բազմաթիվ այլ երկրներ հետ, որը արդյունք է ոչ ինքնուրույն և ոչ սեփական շահերի վրա իրականացվող արտաքին քաղաքականության: Դրա արդյունքում Հայաստանի քաղաքացիները շատ շուտով սկսելու են վճարել գազի ավելի բարձր գին, իսկ մեր տնտեսության մենամեծ ներդրող ռուսական կապիտակը ընդհանրապես կարող է փակել երկիր մտնող փողի խողովակները:
Հայաստանի տնտեսությունը գտնվում է կաթվածահար վիճակում, քանի որ երկրի կառավարիչները ոչինչ չեն հասկանում տնտեսությունից, և նրանց համար տնտեսությունը սոսկ փող հաշվել է՝ վերևների համար ռեկետից ստացված, մի քիչ ներքևների համար պարգևավճարների տեսքով:
Հայաստանում փողի միակ աղբյուրը մնացել է միջազգային կազմակերպություններից ստացվող վարկերը, որի արդյունքում երկրի արտաքին պարտքը աճում է երկրաչափական պրոգրեսիայով: Մի ինչ որ պահի պարտքի սպասարկման գումարը կարող է խժռել մեր բյուջեի մեծ մասը և ստացվելու է, որ Հայաստանը գոյություն ունի ընդամենը պարտք փակելու համար:

Տնտեսության կաթվածահար լինելու հետևանքով անընդհատ աճում է գործազրկության մակարդակը և դրա արդյունքում աղքատությունը: Գործազուրկների ու աղքատների բանակը այլևս հույս չկապելով երկրի ապագայի հետ, փորձելու է օր առաջ հեռանալ Հայաստանից: Սահմանները բացվելուց հետո մենք ունենալու ենք արտագաղթի նոր և ավելի հզոր ալիք:

Տնտեսական, արտաքին քաղաքական և առողջապահական ձախողումներ երկիրը կանգնգնեցրել են իրական սովի առաջ, և եթե դրան էլ գումարում ենք մոլեգնող համաճարակը, պատկերը իսկապես ապոկալիտիկ է դառնում:

Բոլոր բնագավառներում ձախողված իշխանության միակ զենքը մնացել է ոստիկանական տեռորը և ոստիկանական մահակների ու վահանների հետևում թաքնվելը: Մինչդեռ այդ պաշտպանությունը ևս հուսալի ու հավերժական չէ, քանի որ մի օր աբոխի միջոցով իշխանության եկածները, դառնալու են այդ նույն սոված ու գազազած ամբոխի վրեժխնդրության զոհը:
Armlife.am