Search
Close this search box.

«444-ը՝ ծանր, 131-ը՝ ծայրահեղ ծանր»․ նախարարը նոր թվեր ներկայացրեց

«Փաստացի՝ կենտրոնական փողոցներում, աշխատավայրերում հնարավորություն ունենք վերահսկելու դիմակ կրելն ու հեռավորություն պահպանելը, բայց բակերում դա դժվար է։ Ուստի չեմ պատկերացնում այլ գործիք՝ քան մարդու գիտակցության վրա հենվելը»,- ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Երբ նայում ենք, օրինակ, զրուցարանում նստած տարեցների նարդի խաղալուն, միայն դիմակն է, որ նրանց պաշտպանելու է»,- հավելեց նա։

Թորոսյանը տեղեկացրեց, որ առավոտյան ժամը 9-ի դրությամբ՝ 143 քաղաքացի ունի կորոնավիրուսային հոսպիտալացման կարիք, որից 25-ը՝ տանն են․ 9-ը՝ թեթև ծանրության են, 16-ը՝ միջին ծանրության։ «Մյուս թիվն է կարևոր․ 444 հոգի ունենք ծանր, 131՝ ծայրահեղ ծանր քաղաքացի, որից 39-ը միացված են թոքերի արհեստական սարքին»,- ասաց նախարարը։