Search
Close this search box.

Երբ է բաժանվել առաջին ընտրակաշառքը, և նրանց զավակները ինչ դիրք են զբաղեցնում այսօրվա իշխանության մեջ

Ուրեմն, առաջին ընտրակաշառքը, որին անձամբ ականատես եմ եղել, գրանցվել է 1995թ հուլիսի 5-ին: Լինելով ՀՀ ԱԺ ընտրությունների թիվ 2-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ, իմ աչքերով տեսել եմ ՀՀՇ-ի թեկնածուի վստահված անձանց կողմից ընտրակաշառքի բաժանում` գումարի և սննդամթերքի տեսքով: Ասեմ ավելին, իմ տեղեկացվածությունը չի սահմանափակվում միայն 2-րդ ընտրատարածքով:

Շենգավիթի շրջանը բաժանված էր թվով 6 ընտրատարածքների և, հետևաբար գոնե դրանցից ես ՀԱՍՏԱՏ տեղեկացված էի: Ի դեպ, այսօր ՀՀ ԱԺ-ում ընտրակաշառքներին դեմ քվեարկած պատգամավորներից կային 1995թ ընտրություններին այս կամ այն կերպ մասնակցած անձինք, ինչպես նաև վերջիններիս որդիներն ու դստրերը:

Հա, ասեմ որ 1995թ ընտրությունների կազմակերպման ուղիղ պատասխանատուներն այժմ շատ լուրջ քաղաքական դիրք են զբաղեցնում: Մի խոսքով, ընտրակաշառքներ փնտրեք սկսած 1995թ:

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանի ֆեսբուքյան էջից