Search
Close this search box.

Պատասխանատվությունը դնելու ենք վարորդի վրա. վարչապետ

Նախագծով առաջարկում չեն արձանագրվելու այն խախտումները, որոնք մեքենայի ներսում են եղել`ամրագոտի չկապել, դիմակ չդնել, քանի որ անձնական տվյալների մասին հարցեր կան: Այսօր ասաց պարետ Տիգրան Ավինյանը կառավարության նիստում:

Հիշեցնենք` ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանն առաջարկեց կառավարությանը ճանապարհային ոստիկանության ոլորտին առնչվող խախտումները էլեկտրոնային տարբերակով հաղորդել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չհամաձայնեց` հակահամաճարակային այս իրավիճակում, եթե մեքենայի մեջ նստածը դիմակ չի դրել, ինչու չպետք է քաղաքացին դա նկարի եւ ուղարկի պատկան մարմիններին:

Արդարադաատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց` անձին առանց նրա թույլտվության տեսանկարահանելն ու լուսանկարերը, անձնական տվյալների հավաքել է: Բացի այդ` արտակարգ դրության ռեժիմի պայմաններում ոչ թե մեքենայի վարորդն է պատասխանատու իր ուղեւորի դիմակ չդնելու համար, այլ ուղեւորը:

Վարչապետն ասաց` սխալ է, պետք է վարորդը պատասխանատվության ենթարկվի:

ՀՀ աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն էլ ասաց, որ ամրագոտի չկապելը եւս սպառնալիք է, ուստի կարելի է դա էլ ֆիքսել: Վարչապետն ասաց, որ գուցե պատկերում լավ չերեւա կապել է թե ոչ, եւ վեճի առարկա կդառնա:

Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Էդգար Գալստյանն էլ ասաց, որ հանրային տրանսպորտում վարորդի համար դժվար կլինի վերահսկել իրավիճակը:

Վարչապետն ասաց` պետք է քննարկել այս նախագիծը, լրամշակել այն: