Search
Close this search box.

Արտակ Դավթյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով` ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Դավթյանի հրաժարականի պատճառը պարետատան կանոնների խախտումն է եղել։ Մասնավորապես երեկ «Հրապարակը» տեսանյութ էր հրապարակել, հայտնելով, որ Արտակ Դավթյանի Բագրևանդում գտնվող առանձնատանը տեղի է ունեցել նրա որդու հարսանիքը, որին մասնակցել է մի քանի տասնյակ մարդ:

Այսօր Դավթյանը պարզաբանում էր տարածել․ Օրենքի առաջ բոլորն են հավասար, եւ եթե ես որեւէ խախտում եմ արել, կկրեմ դրանից բխող պատասխանատվությունը: Իհարկե, ըստ իս, խախտում չի եղել, բայց թող դա պարզեն համապատասխան մարմինները:
Պարզապես ուզում եմ հիշեցնել՝ բոլորն ունեն անձնական կյանքի իրավունք: Հորդորում եմ որոշ մարդկանց, լրատվամիջոցների չմտնել իմ եւ իմ ընտանիքի անձնական տարածք եւ փորձ չանել ինձ ներառել քաղաքական խաղերի մեջ»:

Սույն տեղեկությունը փորձեցինք ճշտել ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանից։ Վերջինս ոչ հերքեց, ոչ հաստատեց տեղեկություններն այն մասին, որ Արտակ Դավթյանը պաշտոնակ է արվել։

Ստեփանյանը հայտնեց, որ հարցի հասցեատերը վարչապետի մամուլի խոսնակն է։

Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։