Search
Close this search box.

36 ժամ ջուր չի լինելու Երևանի և մեկ մարզի նշված հասցեներում. «Վեոլիա Ջուրը» հայտնում է

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 9-ին ժամը 10:00-ից մինչև հունիսի 10-ը ժամը 22:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:

Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝ Նորվեգական, Սիլիկյան թաղամասեր, Լուկաշինի 1, 2, 3, Զոհրապի, Չուխաջյան փողոցներ, Հասրաթյան 25/2, 25/4, 25/6 շենքեր, Սիլիկյան հին խճուղի;
Երևանի Մալաթիա – Սեբաստիա վարչական շրջան՝ Հաղթանակ թաղամաս, Շերամի, Օհանովի, Անդրանիկի, Սվաճյան փողոցներ;

Արմավիրի մարզ՝ գյուղ Մերձավան:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: 05.06.2020թ