Search
Close this search box.

Փաշինյանը հեռացրել է նախարար Արսեն Թորոսյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ փոփոխություններ են կատարվել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմում: Խորհրդի նախագահի և անգամ անդամության պաշտոնից Փաշինյանը հեռացրել է նախարար Արսեն Թորոսյանին, իսկ նախագահությունը հանձնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին:

Նշենք, որ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամությունը վարչապետը հանձնել է Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանին: