Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արսեն Թորոսյանն ու Տիգրան Ավինյանն այցելել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այսօր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ այցելել ենք Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, տեղում ծանոթացել բուժական գործընթացին, պացիենտների առողջական վիճակին` հատկապես վերակենդանացման բաժանմունքներում բուժվող ծայրահեղ ծանր և ծանր վիճակ ունեցողների:

Նաև ծանոթացել ենք ինֆեկցիոնում կառուցված մոդուլային և համակարգչային տոմոգրաֆիայի բաժանմունքներին, ինչպես նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ 2-րդ ռեանիմացիոն բաժանմունքի շինարակական աշխատանքներին, որը պատրաստ կլինի անհրաժեշտության դեպքում պացիենտներ ընդունել մոտ 1,5 ամիս հետո: