Search
Close this search box.

Ինչո՞ւ է վերջին օրերին կորոնավիրուսից առողջացածների թիվը նվազել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում նշեց, որ մեր առողջապահական համակարգը ցույց է տվել, որ շատ արդյունավետ է գործում:

Անդրառառնալով վերջին օրերին կորոնավիրուսից առողջացած քաղաքացիների շատ փոքր թվին, Փաշինյանը նշեց, որ նախկինում այդ թիվը դուրս էին բերում բոլոր դրական ախտորոշվածներից, իսկ հիմա դուրս են բերում միայն ծանր և առանձնապես ծանր հիվանդներից, որոնք գտնվում են հոսպիտալացվան վիճակում:

«Ես կարող եմ բերել մեր ընտանիքի օրինակը: Փառք Աստծո, մենք ասիմպտոմ ենք տանում հիվանդությունը, և եթե այսպես շարունակվի, մենք կառողջանանաք առանց որևէ բժշկական միջամտության: Բայց մեր տվյալը կարձանագրվի ընդհանուր դրական ախտորոշվածների թվում, բայց չի հաշվառվի բուժվածների թվում, որովհետև մենք որևէ բուժում չենք ստանում: Իսկ ծանմր և ծայրահեղ ծանր հիվանդների բուժումը ավելի երկար է տևում»: