Search
Close this search box.

Ինչու հեռացավ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը

Այսօր հայտնի դարձավ, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել վարչապետին: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՊԵԿ աշխատակիցների համար անակնկալ է եղել նրա դիմումը: Նկատենք սակայն, որ Անանյանի՝ աշխատանքից ազատման մասին մամուլում պարբերաբար լուրեր էին շրջանառվում, սակայն դրանք հերքում էր անձամբ Անանյանը:

Ամեն դեպքում, մեր տեղեկություններով, վերջին շրջանում լարված են եղել Դավիթ Անանյանի և նրա առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի հետ հարաբերությունները, քանի որ վերջինս ավելի շատ լիազորություն է ունեցել և կարողացել է հարցեր լուծել, քան Անանյանը: Բացի այդ, մեր տեղեկություններով, դժգոհ են եղել նրա աշխատանքից այն մասով, որ Անանյանը նախկին իշխանությունների ներկայացուցիչների մասով այնքան էլ շատ բացահայտումներով աչքի չի ընկել, որն էլ պատճառ է դարձել դժգոհությունների: Ամեն դեպքում, նրա որոշումն անակնկալ է եղել կոմիտեի ներսում: