Search
Close this search box.

Նոր քրեական գործ. խորհրդարանում երկու ժամ հարցաքննել են Մարուքյանին

ArmLur.am-ի տեղեկություններով, այսօր մոտ երկու ժամ քննիչներն Ազգային ժողովում հարցաքննել են ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին: Ըստ մեր տեղեկությունների՝ արդեն երկար ժամանակ է, ինչ ԼՀԿ գրասենյակ է զանգահարում մի քաղաքացի և սպառնալիքներ հնչեցնում Մարուքյանի հասցեին: Ըստ մեր տեղեկությունների՝ Մարուքյանը փորձել է կապ հաստատել քաղաքացու հետ՝ հասկանալու համար, թե որն է խնդիրը, և ինչու է քաղաքացին սպառնում պատգամավորին:

Պարզվել է՝ քաղաքացին պահանջում է, որպեսզի Մարուքյանը որևէ ելույթ չունենա և ընդդիմադիր խոսք չհնչեցնի ԱԺ ամբիոնից: Ըստ մեր տեղեկությունների՝ նույն քաղաքացին սպառնալիքներով լի նամակ է ուղարկել նաև նույն խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանին: Եվ ահա, հասկանալով, որ ի վիճակի չեն հարցին լուծում տալ, նրանք դիմել են ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որից հետո էլ քրեական գործ է հարուցվել, և արդեն այսօր քննիչները հարցաքննել են Մարուքյանին: