Search
Close this search box.

«Բոլորս էլ հասկանում ենք, որ սա ջրելու տարբերակ է». Նաիրա Զոհրաբյան

Խորհրդարանը շարունակում է քննարկել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի նախագիծը, որով առաջարկվում էր նպաստի տեսքով գումար տրամադրել այն վարձու աշխատողներին, որոնք կորոնավիրուսի հետևանքով մեկուսացվել են:

Այսօրվա նիստի ժամանակ Զեյնալյանն ասաց, որ կառավարությունը մոտեցմանն ու գաղափարին դեմ չէ, բայց․ «Փոխհամաձայնության եկանք, որ մի քանի օր դադար վերցնենք, որոշ հաշվարկներ կատարենք, կանխատեսելիություն ապահովել ու հիմնավորումներն ավելի հստակ ներկայացնենք»։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց․ «Հասկանում ենք, որ սա ջրելու տարբերակ է, ինչո՞ւ, որովհետև էնպիսի բարձիթողի վիճակ է, որ ոչ մեկս չգիտենք՝ վաղը մեկուսացվածների ի՞նչ թիվ կունենանք, բայց ինչ թիվ էլ ունենանք, պետությունը պարտավոր է այդ մարդկանց մասին հոգ տանել»