Search
Close this search box.

Կենսաթոշակների և նպաստների տրամադրումը բաժանմունքներում չեն վճարվի. «Հայփոստը»-ի հայտարարությունը

Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում, բնակչության առողջական անվտանգության պահպանման նպատակով, հունիսի 4-ից կենսաթոշակներն ու նպաստները կառաքվեն ըստ հասցեների:

«Հայփոստ» ՓԲԸ-ն, պարետատան հունիսի 3-ի նոր ցուցումով, ապահովելու է կենսաթոշակների և նպաստների տրամադրումը շահառուներին՝ իրենց բնակության վայրերում։ Մարդկանց կուտակումներից խուսափելու համար կենսաթոշակները «Հայփոստի» բաժանմունքներում առայժմ չեն վճարվի:

Նույն ցուցումի համաձայն՝ կենսաթոշակների և նպաստների առաքման ընթացքում փոստատարների անվտանգությունն ապահովվելու է ոստիկանության ուժերի միջոցով։