Search
Close this search box.

Պարետ Տիգրան Ավինյանը տեղեկացնում է

ՀՀ Պարետ Տիգրան Ավինյանը հայտնում է.
‼️Սիրելի՛ հայրենակիցներ,

Հունիսի 4-ից ուժի մեջ են մտնում արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում որոշ փոփոխություններ և լրացումներ։

Մասնավորապես՝

✅ Այսուհետ, բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է՝ բացառությամբ մինչև 6 տարեկան երեխաների դեպքում և ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելիս:

Մշակվել են սանիտարահամաճարակային և անվտանգության կանոններ՝

✅ Հյուրանոցների համար,

✅ Երկարատև խնամքի հաստատությունների համար,

✅ Հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների իրականացման համար: