Search
Close this search box.

Մահացել է գնդապետ Վազգեն Մարգարյանը. ՊՆ նախկին փոխնախարարը գրառում է կատարել

Ցավով տեղեկացա, որ կյանքից անժամանակ հեռացել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի առաջին տեղակալ, հոգեբանական գիտությունների դոկտոր, գնդապետ Վազգեն Մարգարյանը: Լավ զինվորական լինելուց բացի, նա նշանակալի ներդրում ունի նաեւ գիտության /ռազմական հոգեբանության/ ասպարեզում` անբասիր եւ անմնացորդ նվիրումով ծառայելով հայրենիքին:

Խորապես վշտակցում եմ գնդապետ Մարգարյանի հարազատներին և մտերիմներին: Թող լույսի մեջ պարուրվի նրա հոգին:

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից