Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են Երևանում երիտասարդ աղջիկն ու տղան այրում աղբամանները

Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանն իր էջում տեսանյութ է տեղադրել՝ կից գրելով. «Քրեական օրենսգիրք, Հոդված 185. Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը:

Մայիսի 28-ին այրել էին մայրաքաղաքի Թումանյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում տեղադրված 4 աղբամաններն ու վնասել այդտեղ գործող սուպերմարկետի ապակիները:

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ամեն աղբամանը ձեռք բերելու համար համայնքային բյուջեից շուրջ 95 հազար դրամ է ծախսվում։ Երևանի քաղաքապետարանը նաև զգուշացնում է, որ համայնքային գույքը վնասելու ամեն դեպքով դիմում է ոստիկանություն և հետևողական է, որ համայնքային գույքը վնասողները ենթարկվեն պատասխանատվության»։