Search
Close this search box.

Օրական 500-ը դարձնենք օրական հինգ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի» իր էջին գրում է

«Խնդրում եմ շարունակեք հանրային վերահսկողության գործողությունները եւ հակահամաճարակային կանոնների ակնհայտ խախտումները հրապարակեք Ձեր ֆեյսբուքյան էջում։

Ցանկալի է դա անել ուղիղ եթերի ֆորմատով, որպեսզի ամիս ամսաթիվը հավելյալ քննելու անհրաժեշտություն չառաջանա։ Խնդրում եմ նշել նաեւ խախտման հասցեն։

Խնդրում եմ արձանագրել միայն այսօրվա դեպքերը՝ պրոցեսի արդյունավետությունը ապահովելու համար։

Օրական 500-ը դարձնենք օրական 5։

Փրկենք մեր հազարավոր ծնողների կյանքերը»։