Search
Close this search box.

Ապրիլյան քառօրյայի մասնակցին հեռացրել են աշխատանքից. «2016թ. թուրքից չեմ վախեցել, հիմա էլ չեմ վախենում»

Aravot.am-ը տեղեկություններ էր ստացել, որ Էրեբունի արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանն աշխատանքից ազատել է Ապրիլյան քառօրյայի մասնակից Արթուր Կնյազյանին եւ նրա բաժնի վարիչ Վարդան Մադոյանին:

Ըստ մեր տեղեկությունների, Արթուր Կնյազյանի պարագայում կա նաեւ քաղաքական բաղադրիչ, քանի որ նա վերջերս ՀՀԿ երիտթեւի երիտասարդների թվում բերման ենթարկված իր բարեկամին սատարելու համար ընդմիջման ժամին գնացել էր ոստիկանություն: Aravot.am-ի հետ զրույցում Արթուր Կնյազյանը հաստատեց, որ ամսի 30-ին է տրվել իր հրամանը, նաեւ իր բաժնի պետին են հեռացրել աշխատանքից:

«Քաղաքական ենթատեքստից, բացի անցյալ տարվանից էր լարումը սկսվել, որովհետեւ իր նշանակվելուց հետո տնօրենն իր քավորին էր նշանակել բաժնի վարիչ: Հետո կես ժամ աշխատանքից ուշանալու համար, իսկ ես երկրորդ աշխատանքից էի գալիս, ասել էր, որ պետք է բացատրագիր գրեմ: Ասել էի, որ խնդիր չկա, բայց ուրեմն իր՝ աշխատանքի չեկած բարեկամն էլ պետք է բացատրագիր գրի: Ողջ լարումը հենց այնտեղից սկսվեց:

Մենք բողոքարկել ենք քաղաքապետարան (Էրեբունի արգելոց-թանգարանը Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ է գործում- Գ.Հ.), որ երկու անգամ նկատողություն է տրվել, սակայն քաղաքապետարանը խնդիրը հատուկ չորս ամիս հատուկ ձգձգեց, որ ես դատական կարգով չկարողանում բողոքարկել, ըստ էության քաղաքապետարանն իրեն օգնեց, ինչի վերաբերյալ կարող եմ ապացույցներ ներկայացնել»,-ասաց Արթուր Կնյազյանը: