Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Զարհուրելի բան է տեղի ունեցել». Արման Բաբաջանյան

«Ուզում եմ տեղեկացնել, որ մի շատ զարհուրելի բան է տեղի ունեցել. ֆեյսբուքում հատնվել է կորոնավիրուսից մահացածների անունները և ԱՆ խոսնակը հայտնել է, որ ըստ էության գրոհ է տեղի ունեցել առողջապահական համակարգի վրա և այդպիսով այդ մարդկանց անունները հայտնվել են համացանցում»,-ԱԺ ամբիոնից հայտարարեց պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ տեղի ունեցածի համար ներողություն խնդրելով մահացածների հարազատներից. «Տեղի ունեցածն անթույլատրելի է, այս համավարակի ընթացքում նման տեղեկատվական և դիվերսիոն հարձակումները, որոնք առնչվում են հիվանդությանը և հիվանդության տարածման կանխարգելման դեմ, պետք է ուղղակի գործուն քայլեր ձեռնարկվեն և այդ ժամանակահատվածի համար քրեականացվեն համապատասխան հոդվածները»,- ասաց նա: