Search
Close this search box.

Առողջապահության նախարարությունը կդիմի իրավապահներին

Այսօր որոշ լրատվական կայքեր հրապարակել են կորոնավիրուսի համաճարակի հետևանքով մահացած 132 անձանց տվյալները՝ անուն-ազգանուններն ու ծննդյան տարեթվերը։

Factor.am-ը հրապարակված տվյալների իսկության և նախարարության հետագա անելիքների վերաբերյալ պարզաբանում խնդրեց առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանից։ Ի պատասխան մեր հարցի, Նիկողոսյանն ասաց, որ տվյալները իրական են․ «Մենք պատրաստվում ենք դիմել իրավապահ մարմիններին, պարզելու համար, թե ով է այդ էջի հետևում կանգնած, քանի որ սկզբնաղբյուրը․․․ կարծեմ ֆեյսբուքյան էջից է արտահոսքը տեղի ունեցել, ու նաև պարզելու համար, թե ինչպես է այդ ինֆորմացիան հասել տվյալ էջին։ Իրականում ոտնահարվել են մարդկանց իրավունքները, ամբողջությամբ հրապարակվել են նույնականացնող, անձնական տվյալներ, ինչն ուղղակի անընդունելի է»,- ասաց նա։