Search
Close this search box.

Նիկոլի ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք հայհոյանքի տակ խորտակվի. Որն է Արթուր Դանիելյանի արած գրառման պատճառը

«Ես ունեմ բարոյական իրավունք Նիկոլին նստացնեմ աթոռին ու ստիպեմ, որ նա դիտի, թե ինչպես եմ ես իր հորը շատ լուրջ առողջական վնաս պատճառում: Նիկոլը ինձ էդ իրավունքը տվել ա, երբ նույն բանը իմ հանդեպ ա արել: Ես ունեմ իրավունք անել այնպես, որ Նիկոլի ընտանիքի յուրաքանչյուր անդամ, անկախ սեռից ու տարիքից, լուտանքի ու հայհոյանքի տակ խորտակվի»,- այս գրառման հեղինակը «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանն է: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցել է նրա հետ, հասկանալու՝ ինչն է պատճառ դարձել այսպիսի հայտարարություն անելու համար։

«Ամիսներ առաջ հորս՝ պլանավորված բուժզննման մեկնելուց մեկ օր շուտ ՀՀ ՔԿ ներկայացուցիչները նրանից հանրապետությունից չհեռանալու մասին ստորագրություն են վերցրել։ Նրանք անհնարին դարձրին հույժ կարևոր հետվիրահատական զննման անցկացումը՝ անտեսելով զննման անհրաժեշտությունը հավաստող փաստաթղթերը և նախապես գնված հետադարձի տոմսերը։ Հենց սա է պատճառն իմ գրառման, սա պիտի արժանի պատասխանը ստանա։ Նիկոլի հոր հետ պիտի վարվեն այնպես, ինչպես ինքն է վարվել հորս հետ»,- նշում է Դանիելյանը:

Նրա տեղեկացմամբ՝ հորը՝ Ռոբերտ Դանիելյանին, մեղադրում էին իր իսկ ստորագրությունը կեղծելու մեջ։

«Բուն գործը վերաբերվում է տասը տարի առաջ տրված փոխառությանը, որի փոխառուն ներկայումս գտնվում է սնանկության գործընթացի մեջ: Քննիչները վիճարկում են փոխառությունը հավաստող փաստաթուղթն այն դեպքում, որ դա չի վիճարկում ո´չ փոխառուն, ո´չ էլ պարտատեր Ռոբերտ Դանիելյանը: Ավելին, փոխառությունը հավաստող փաստաթուղթը ժամանակին վավերացվել է նոտարական կարգով, իսկ դրա իսկությունը կասկածի տակ դնող քննիչները նույնիսկ չեն էլ փորձել նախապես անցկացնել փաստաթղթի փորձաքննություն: Ուշագրավ է, որ գործը վարող առաջին քննիչը հընթացս հրաժարվել է գործը քննելուց և փոխարինվել է: Սա քաղաքական ընդդիմախոսների հետապնդման աղաղակող դրվագ է»,-ասում է Դանիելյանն ու նշում, որ ծնողի առողջական խնդիրների առաջացման սպառնալիքով հոգեբանորեն ազդել քաղաքական հակառակորդի վրա, ստպել նրան լռել, դուրս է բարոյական սահմաններից:

«Այսպիսի քայլերով հաստատվողները չեն կարող համարվել մարդ, քանի որ կրում են մարդուն բնորոշ միայն ֆիզիոլոգիական հատկանիշներ` զուրկ լինելով մարդուն այլ կենդանիներից տարանջատող կարևորագույն հատկանիշներից: Եթե հանցագործներին մեկուսացնում են հասարակությունից, ապա նմանօրինակ բարոյազուրկ ու անմարդանման արարածների հետ պետք է վարվել այնպես, ինչպես ընդունված է վարվել գազազած փողոցային շների հետ»,-եզրափակում է Դանիելյանը: