Կիրակի օրը քիչ թեստ է արվել, քանի որ ոչ բոլոր լաբորատորիաներն են աշխատել ամբողջական ծանրաբեռնվածությամբ: Բացի դրանից, դրանք պետք է կանգնեն պրոֆիլակտիկ հանգստի, որպեսզի թեստերի որակյալ արդյունքներ լինեն: Ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նախարարը հավելեց, որ լարված է մնում նաև հիվանդանոցային մահճակալների ծանրաբեռնվածությունը: Խոսքը հատկապես վերաբերում է ռեանիմացիոն մահճակալներին. «Ունենք ծանր վիճակում գտնվող 440 պացիենտ, ծայրահեղ ծանր՝ 55 քաղաքացի, որոնցից 16-ը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքին»:
Թորոսյանն իր հերթին հիշեցրեց պարտադիր կանոնների պահպանման կարևորության մասին՝ հայտարարելով, որ պետք է կրել դիմակներ, ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն: