Search
Close this search box.

Ո՞վ է վարչապետին վարակած «ջուր բերողը»

Pastinfo.am-ը գրում է․ Թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ ողջ ընտանիքի հետ միասին կորոնավիրուսի վարակակիր են դարձել, պարզվում է ո՛չ կառավարության աշխատակազմում, ո՛չ Առողջապահության նախարարությունում նպատակահարմար չեն համարում վարչապետի նեղ կոնտակտային շրջանակին մասսայական թեստավորման ենթարկել եւ սա այն դեպքում, երբ հայտարարվում է, որ նա վարակվել է խորհրդակցության ժամանակ։

Վարչապետի կեցավայրում մեկուսացած, Նիկոլ Փաշինյանը ժողովրդին պատմում է, թե ինչպես է դա տեղի ունեցել և հավանաբար դրա պատճառը, ըստ նրա, առանց պաշտպանիչ միջոցների՝ տվյալ դեպքում առանց ձեռնոցների ջրի բաժակներին կպած աշխատակիցն է։

«Խոհրդակցության ժամանակ ջրի բաժակներ են դնում, մի օր ֆիքսեցի բաժակն առանց ձեռնոցի տեղադրելու փաստը, իհարկե նկատողություն արեցի ու առաջարկեցի, որ փոխեն, բայց ենթադրում եմ՝ դրանից առաջ էլ նույն կերպ է եղել։ Այն մարդը, ով մատուցում էր բաժակը, նրա մոտ էլ է կորոնավիրուս հաստատվել»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։

Ստեղծված իրավիճակով պայմանավորված, հաշվի առնելով նաև հանրապետության ողջ տարածքում կիրառության մեջ մտած հակահամաճարակաբանական միջոցառումներն ու խստացումները, ենթադրվում էր, որ կառավարության աշխատակազմում, այնուհետև նրա հետ կոնտակտավորների շրջանակն անհապաղ թեստավորման կենթարկվի, պարզելու համար որքա՞ն տարածված է վարակն ու ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել տվյալ իրավիճակում։ Պարզելու համար՝ թեստավորման և հակահամաճարակաբանական ինչ միջոցառումներ են նախատեսվում իրականացնել կառավարության աշխատակազմում, «Փաստինֆոն» կապ հաստատեց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի հետ։ Վարչապետի կորոնավիրուսով վարակվածության փաստից հետո, սակայն պարզվում է կառավարության աշխատակազմի վարակվածության վերաբերյալ չկա որևէ պաշտոնական տվյալ։ Այս մասին հայտնում է Մանե Գևորգյանն ու ավելացնում՝ կառավարության աշխատակազմում այս պահին ամբողջական թեստավորում անցկացնելու անհրաժեշտություն նույնպես չկա։

Նույնն է հաստատում նաև Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը և հավելում՝ մասսայական թեստավորման մասին այս պահին խոսք չկա, որովհետև այդպիսի ցուցում չկա։

Ո՞վ է արդյո՞ք վարակակիր աշխատակիցը և արդյոք նա ինքը այլ վարակների աղբյուր չի հանդիսացել և թե ի՞նչ պատճառաբանությամբ մասսայական թեստավորման չեն ենթարկվում վարչապետի նեղ կոնտակտային շրջանակը՝ կառավարության աշխատակազմում, մեզ պարզել չհաջողվեց։

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: