Search
Close this search box.

Բժիշկ-վիրուսաբանը նշել է, թե որն է կորոնավիրուսից պաշտպանվելու առավել արդյունավետ միջոցը

ՌԴ Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի առաջատար գիտաշխատող, բժիշկ-վիրուսաբան Վիկտոր Լարիչևը Говорит Москва ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնել է, որ շինարարական դիմակը (ռեսպիրատոր) առավել արդյունավետ միջոց է կորոնավիրուսից պաշտպանվելու համար:

«Դրանք, ամենայն հավանականությամբ, ավելի լավ են զտում, քանի որ հատուկ ստեղծվել են այնպիսի նյութից, որը հենց փոշու փոխանցումն է կանգնեցնում, իսկ փոշին ավելի փոքր է, քան կաթիլը: Բժշկական դիմակը փոշու անցանելիությունը չի կանգնեցնի, իսկ ռեսպիրատորը կկանգնեցնի»,- ասել է մասնագետը:

Լարիչևն ընդգծել է, որ դիմակները նույնպես արդյունավետ են վիրուսի տարածումը կանխելու համար, քանի որ վիրուսը տարածվում է կաթիլների տեսքով, որոնք ի հայտ են գալիս փռշտալիս, հազալիս և խոսելիս, և դիմակը խոչընդոտում է այդ հեղուկի շարժը: Բացի այդ, նա հավելել է, որ ռեսպիրատորներն առավել ամուր են հպվում դեմքին: