Search
Close this search box.

Պոլիկլինիկա դիմում են արդեն ընտանիքներով. տեսանյութ

Վերջին օրերին բնակչության շրջանում նկատվում են կորոնավիրուսով ծանր դեպքերի շատացումը։ Ընդ որում պոլիկլինիկա են դիմում արդեն ընտանիքներով։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց Երևանի թիվ 13 պոլիկլինիկայի տնօրեն Ռուզաննա Դուրգարյանը։

«Եթե այն ժամանակ ընտանիքում լինում էր մեկ կամ երկու դեպք, հիմա եթե ընտանիքում վեց անձ են, ուրեմն վեցն էլ արդեն սիմպտոմներով դիմում են պոլիկլինիկա և հաստատվում է կորոնավիրուսային վարակը։ Մեզ մոտ հսկվում է մոտ 50 մարդ։ Ունենք նաև ծանր վիճակում գտնվող պացիենտներ»,-ասաց Ռուզաննա Դուրգարյանը։