Search
Close this search box.

Ծանր դեպքերն ավելացել են, ընտանիքներով են դիմում․ պոլիկլինիկայի տնօրեն

Վերջին շրջանում բնակչության շրջանում նկատվում է ոչ միայն դեպքերի շատացում, այլեւ ծանր դեպքերի ավելացում, մարդիկ դիմում են ընտանիքներով։ Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, պարետատան նիստից հետո բրիֆինգի ժամանակ ասաց Երևանի թիվ 13 պոլիկլինիկայի տնօրեն Ռուզաննա Դուրգարյանը:

«Եթե մի ընտանիքից մեկ կամ երկու դեպք էինք ունենում, հիմա եթե ընտանիքում 6 անձ է, 6-ն էլ սիմպտոմներով դիմում են պոլիկլինիկա եւ հաստատվում է կորոնավիրուսը»,- հայտնեց նա։

Պոլիկլինիկայի տնօրենի խոսքով՝ իրենց հսկողության տակ է գտնվում 50 մարդ, կան նաեւ ծանր վիճակում գտնվողներ։

Ռուզաննա Դուրգարյանը հայտնեց, որ դրական դեպքերը հսկվում են տեղամասային թերապեւտի կողմից, անընդհատ կապ է հաստատվում հեռախոսազանգերի միջոցով, անհրաժեշտության դեպքում այցելություն է կատարվում տուն։

«Եթե վատթարացում է տեղի ունենում հիվանդի վիճակում, նա տեղափոխվում է ստացիոնար»,- նշեց նա։